Գուրգեն Հակոբյանը և Գագիկ Հակոբյանը տեղում մահացել են, կա նաև վիրավոր, Շամշյանը ողբերգական դեպքից մանրամասներ է հայտնում

26.03.2020admin


Մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին արդեն հայտնի Դիլիջանի մահաբեր 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում:


Ինչեպս դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են քաղաքացիների մահը: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:

loading...

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գյոզալյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Գուլակյան փողոցի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Հակոբյանը և Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Հակոբյանը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում, որ նշված հատվածում վերջին տարիներին հաճախակիացել են ավտովթարները, այդ թվում՝ ողբերգական ու տեղի ճանապարհային ոստիկանությունն ու ՀՀ ճանապարհային ոստիկանությունը բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որպեսզի

միջոցներ ձեռնարկեն այս հատվածում տեղադրեն երկաթբետոնե լուսային արգելապատնեշներ, ավելացվեն երթևեկությունը կարգավորող ցուցանակների թիվը և նշված ոլորանահատվածում մասնագիտական աշխատանքներ կատարեն ճանապարհաշինարարարները, ինչը կնվազեցնի ավտովթարների թիվը, սակայն ամեն նմանատիպ վթարից հետո ճանապարհային ոստիկանությունը հերթական գրություններն է ուղարկում, իսկ մարդիկ հայտնվում են Արթին պապի օրը, երբ պապին նամակ էր գրում Ռուսաց թագավորին ու էդ նամակները հօդս էին ցնդում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս վթարում մեղքի իրենց բաժինն ունեն Կապի, տրանսպորտի նախարարությունը, Հայավտոճանը ու չփորձեն հերթական անգամ արդարանան, թե մենք աշխատանքներ էինք անելու: Ում է պետք ձեր կատարած աշխատանքները, երբ ՀՀ ոստիկանությունից ու ճանապարհային ոստիկանությունից ստացված գրությունները եթե հավաքենք, մի ամբողջ մակուլատուրա կլինի: Գոնե այս ողբերգական վթարից հետո մարդ եղեք, ու կատարեք հետևություններ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր են ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Էդվարդ Հարությունյանն ու Տավուշի մարզի դատախազության դատախազ Ազատ Մարգարյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը

կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/25/1150813/