Դարչինը՝ մազերը, դեմքը և մաշկը խնամելու հրաշալի միջոց


loading...

Դարչինը հրաշալի միջոց է մազերը, դեմքը և մաշկը խնամելու համար:


Մազերի գունաթափում- Քսուքի բաղադրատոմսը հեշտ է: Պետք է խառնել 4 ճ/գ դարչինի փոշին, 4 ճ/գ մեղրը, 2 ճ/գ ձիթայուղը, կես կիտրոնի հյութը և մոտ 50 գ մազերի կոնդիցիոները: Ստացված զանգվածը անհրաժեշտ է քսել մաքուր և խոնավ մազերին, փաթաթել գլուխը պոլիէթիլենային տոպրակով, տաքացնել ֆենով և վրայից տաք սրբիչ փաթաթել: Քսուքը պետք է թողնել գլխի վրա 2 ժամից ոչ պակաս: Որքան երկար թողնեք, արդյունքն այդքան տեսանելի կլինի:

Այս քսուքը մազերին նաև փարթամություն և փայլ է հաղորդում:

Սկրաբ մարմնի համար- Աղացած դարչինն ունի հակաօքսիդանտ հատկանիշներ, ինչի շնորհիվ այն հրաշալի միջոց է մաշկի խնամքի համար: Կարող եք մարմնի համար պատրաստել սուրճից և դարչինից բաղկացած մաքրող սկրաբը: Պատրաստման համար պետք է հավասար քանակությամբ աղացած սուրճը և դարչինը խառնել իրար՝ ավելացնելով մի փոքր ձիթայուղ: Խառնել, մինչև համասեռ զանգված դառնալը, և սկրաբը պատրաստ է: Այն պետք է պահել փակ տարայի մեջ: Այն օգտագործելուց հետո մաշկը դառնում է փափուկ և հարթ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

loading...

loading...