Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նախատեսել էին հայրենիքում կազմակերպել իրենց ընտանեկան միջոցառումներից մեկը, որի առիթով որոշել էին վճարել Միհրան Ծառուկյանին՝ իրենց միջոցառմանը
>
երգելու նպատակով։ Որպես կանխավճար երգչի պրոդյուսերին տրվել է 2000 $ ԱՄՆ դոլար, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով և իրենց բաժին սոցիալական պատասխանատվության լրջությունը գիտակցելով՝
մեր հայրենակիցները որոշել են չեղարկել միջոցառումը, իսկ Միհրան Ծառուկյանը և իր պրոդյուսերական խումբը հրաժարվում են ետ վերադարձնել մարդկանց գումարը։ Թե ինչքան բարոյական է նրանց արարքը, և թե ինչ սոցիալական
անպատասխանատվություն են դրսևորում նշածս «աստղը» և իր պրոդյուսերական խումբը՝ թողնում եմ Ձեր դատին։
Հ.Գ. Անձամբ եմ խոսել նրանց հետ, Միհրանը ասում է թե ինքը չի խառնվում պրոդյուսերի գործերին, իսկ պրոդյուսերն ասում է քանի որ պատվիրատուի նախաձեռնությամբ է չեղարկվել իրենք չեն պատրաստվում վճարել։
ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ