ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Հnւշակոթողի բшցման ժամшնակ երկնքnւմ նկшտվել է չnրս шրծիվ…Արմենшկը, Ռnբերտը, Անդրшնիկը և Քյшրամը.Տեuանյութ

Քառօրյա պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդավայր Վեդի քաղաքի կենտրոնում՝ Մշակույթի տան դիմաց գտնվող այս գեղեցիկ ցայտաղբյուր-հուշակոթողը նվիրված է Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին:



Հուշակոթողի չորս հղկված քարաբեկորները խորհրդանշում են 116 դիրքում միասին մարտնչած և զոհված չորս տղաներին՝ կապիտան Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան, Քյարամ Սլոյան․․․


Քարեբեկորների և ցայտաղբյուրի միջև կոր հատվածը հուշակոթողի հեղինակի կողմից նկատի է առնված իբրև խրամատ, որտեղ տղաները կռվել և նահատակվել են


Իրար միաձուլված երեք ցայտաղբյուրները խորհրդանշում են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը․․․
Անդրանիկի ծնողները մի շատ հետաքրքիր ու խորհդրանշական դեպք պատմեցին։ Հուշակոթողի բացման արարողության ժամանակ երկնքում նկատվել են չորս արծիվներ, որոնք երկար ժամանակ ճախրել են երկնքում, այնուհետև երեքը հեռացել են, մնացել է մեկը, որովհետև շարունակվելու էր մեկ այլ՝ Անդրանիկի անունով դասարանի բացման արարողությունը:

Արծիվ Վեդիում ամեն օր չես հանդիպի, այն էլ՝ միանգամից՝ չորսին․․․ Նրանք չորս արծիվներ էին՝ չորս եղբայրներ, որոնք միասին կռվեցին, միասին նահատակվեցին՝ անառիկ պահելով Արցախի ամենակարևոր և ամենախոցելի դիրքը․ նրանք չնահանջեցին ոչ մի քայլ, մի քանի ժամ շարունակ առյուծների պես կռվեցին ընդդեմ թշնամու հսկա բանակի, ընկան, բայց փակ պահեցին Մարտակերտի «դուռը»։ Եթե չլինեին 116 դիրքի քաջերը և այն բոլոր հերոսները, ովքեր տեր եղան իրենց սահմաններին, միայն Աստծուն է հայտնի, թե ինչ կարգավիճակում կլիներ այսօր Արցախը, Արցախի ժողովուրդը, ինչու չէ՝ նաև Հայաստանը։




ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Facebook Comments Box
Posted Under
Без рубрики