ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Ընտանիքի հայրը դանակահարել էր կնոջն ու որդուն, հրկիզել տունը և դիմել փախուստի

Նիդեռլանդներում դաժանաբար սպանվել է Պերմ քաղաքի բնակչուհին և նրա 6-ամյա երեխան: Ընտանիքի հայրը դանակահարել է կնոջն ու որդուն, հրկիզել տունը և դիմել փախուստի։




Մայիսի 9-ի առավոտյան կանչի են եկել Նիդեռլանդների Գելդերմալսեն համայնքների հրշեջները։ Հրդեհը արագ մարվել է, սակայն տանը ոստիկանները հայտնաբերել են դանակի հարվածներով երկու դի՝ 38-ամյա Պերմիան Աննային և 6-ամյա Դանիին։ Կեսօրին ոստիկանությունը եվրոպական ձերբակալության օրդեր է տվել սպանված կնոջ ամուսնու՝ Յոստ Մարտենի նկատմամբ։ Նրա սև Renault Megane-ը կանգնեցրել են Գերմանիայում՝ տնից մոտ 300 կմ հեռավորության վրա։ Ենթադրյալ մարդասպանն այժմ կալանքի տակ է։


Մինչդեռ Գելդերմալսեն համայնքը սգում է մահացածների համար: Մայթին գրում են` «Հանգչիր խաղաղությամբ, Դանի», ծաղիկներ են բերում խանութի ցուցափեղկի մոտ, որտեղ աշխատում էր Աննան։ Ընկերներն ու ծանոթները նրան հիշում են որպես «շատ քաղցր, ուրախ աղջիկ»։ Ասում են՝ որդին համեստ, բայց կենսուրախ փոքրիկ տղա էր։ Փոքր քաղաքը չի կարող հավատալ, որ Յոստը կարող է գնալ իր ընտանիքի սպանությանը: Բնակիչները դեպքի մանրամասներին սպասում են ոստիկանությունից։




Facebook Comments Box