ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

«Ալաշկերտ»-ը կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրություններում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին սատարելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.


«Սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները:

Հայտնի է, որ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում:


Ալաշկերտ ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում: Հայկական ֆուտբոլի համար այս բարդ և պատասխանատու պահին Արթուր Վանեցյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու որոշումը դրվատանքի է արժանի: Եվ նրա ընտրվելու դեպքում Ալաշկերտ ՖԱ-ի ղեկավարությունը զորավիգ կլինի նորընտիր նախագահին հայկական ֆուտբոլի առաջընթացին միտված նրա բոլոր նախաձեռնություններում: «Սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները:

Հայտնի է, որ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում:

«Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում:

Հայկական ֆուտբոլի համար այս բարդ և պատասխանատու պահին Արթուր Վանեցյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու որոշումը դրվատանքի է արժանի: Եվ նրա ընտրվելու դեպքում Ալաշկերտ ՖԱ-ի ղեկավարությունը զորավիգ կլինի նորընտիր նախագահին հայկական ֆուտբոլի առաջընթացին միտված նրա բոլոր նախաձեռնություններում»:



ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Ավելի վաղ Արթուր Վանեցյանի թեկնածությանը սատարելու մասին են հայտարարել Երևանի «Փյունիկ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը:

Facebook Comments