ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26- ին. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26-ին: Այս մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա չբացառեց, որ հնարավոր է բավարարեն Քոչարյանի գրասենյակի ղեկավարի՝ հարցաքննությունը տեսագրելու առաջարկը:



«Որևէ սահմանափակում անձերի հետ կապված չկա: Որպես վկա ցանկացած մարդ կարող է հրավիրվել, ով որոշակի տեղեկատվություն կտա քրեական գործով»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի ղեկավար նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը կվերադառնա մինչև հուլիսի 25-ը:



ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Facebook Comments