ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

«Իմ 36- ում ես նորից սկսում եմ ապրել…զրոյից». հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է իր ծննդյան օրը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը այսօր նշում է իր ծննդյան օրը: Նազենին այս առիթով իր ինստագրամի էջում արել է հետևյալ գրառումը:



«Մենք երբեք չգիտենք՝ ինչու ենք աշխարհ գալիս, բայց երևի երբեք ոչինչ պատահական չի լինում։ Ամեն մարդ ունի իր Ուղին։ Ես էլ իմը։ Չգիտեմ այն ուր կտանի ինձ, բայց հաստատ գիտեմ որտեղից եմ սկսել. իմ Ընտանիքից, Գենից, Ազգից ու Հավատքից։ 1982-ի Հուլիսի 18. ես ծնվեցի ու սկսեցի ինձ փնտրել…առ այսօր։ 2018. հուլիսի 18 … փնտրտուքի ճանապարհին սովորեցի մի բան հաստատ. սիրել Աշխարհն այնպիսին՝ ինչպիսին որ կա, անկախ իր դառնությունից։
Իմ 36- ում ես նորից սկսում եմ ապրել…զրոյից։ ) ինչպես ամեն տարի։ բայց ինչ էլ լինի, հաստատ արժի էս աշխարհ գալ, որ ՍԻՐԵՍ ու Սիրվես։ )
ես սիրում եմ քեզ»:



ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Facebook Comments