ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Կինը երեխա ունեցավ և նվիրեց մտերիմ ընկերուհուն․ Ահա, թե ինչպես ընկերուհին նրան շնորհակալություն հայտնեց

Սոֆին և Էմիլին դեռ մանկուց մտերիմ ընկերուհիներ են եղել։ Աղջիկներն իրենց քույրեր էին համարում։ Նրանք իրար հետ կիսում էին կյանքում ամենակարևոր պահերը։ Գուցե թվա, որ երազանքը մանկական է, բայց այնուամենայնիվ, նրանք նույնիսկ որոշել էին միաժամանակ երեխա ունենալ և միասին դաստիրակել փոքրիկներին։



Զարմանալի է, բայց թվում էր, թե նրանց երազանքն իրականանում է։Երբ Սոֆին իմացավ իր հղիության մասին, 2 շաբաթ անց Էմիլին նույնպես կիսվեց մոտակա ժամանակներում ընտանիքի համալրման մասին։ Սակայն, ցավոք, Սոֆիի հղիությունն արտարգանդային էր, և այն ստիպված եղան ընդհատել։Ընկերուհիներն ավելի մտերմացան, երբ լույս աշխարհ եկավ Էմիլիի երեխան։ Իսկ Սոֆին ամուսնու հետ միասին դեռ փորձում էին ծնողներ դառնալ։

loading...

Նրանք երկարատև բուժում անցան և նույնիսկ փորձեցին երեխա ունենալ՝ բժշկական միջամտությամբ, սակայն ոչինչ չէր ստացվում։ Շատ եղան դեպքեր, երբ փոքրիկ հույս էր ծնվում, սակայն հղիությունը վաղ շրջանում ընդհատվում էր։ Սոֆին իրեն միայնակ էր զգում, չէր կարողանում հաղթահարել ցավը, քանի որ աշխարհում ամենից շատ երազում էր մայր լինելու մասին։ Նրա մոտ խորը դեպրեսիա էր սկսվել։

Եվ այդ ժամանակ Էմիլին որոշեց օգնել ընկերուհուն։ Նա խորհրդակցեց ամուսնու հետ, իմացավ ամեն ինչ, ինչ կապված է փոխնակ մայրության հետ։ Առաջարկեց Սոֆիին՝ փորձել նաև այդ եղանակը։ Սոֆին երջանիկ էր․․․

Ամեն ինչ բարեհաջող անցավ։Եվ ահա 9 ամիս անց լույս աշխարհ եկավ Լեոն։Սոֆին ընկերուհուն համարում է իր պահապան-հրեշտակը։ Ընկերուհուն շնորհակալություն հայտնելու համար՝ ամուսինները Էմիլիին՝ ընտանիքի հետ միասին Իբիցայում հանգստանալու հնա-րավորություն ընձեռեցին։ Իսկ Սոֆին վայելում է մայրության բերկրանքը։

New feed

Facebook Comments