ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Կինս լքեց ինձ ու դստերս․ Դրանից հետո 12-ամյա դուստրս կարծես ուրիշ մարդ դարձած լինի

Վլադիմիրը բաժանվեց կնոջից, որն անմիջապես մեկնեց Միացյալ Նահանգներ` Ռուսաստանում միայնակ թողնելով ոչ միայն նախկին ամուսնուն, այլև դստերը:Ամուսնալուծությունից առաջ նրանց հարաբերությունները հանգիստ էին: Նա հավատարմորեն կատարում էր մայրական պարտականությունները` չնայած երեխայի հանդեպ նրա վերաբերմունքի մեջ առանձնապես ջերմություն չկար:



Դուստրը շատ էր սիրում մորը, անընդհատ խոսում էր նրա մասին , փորձում էր ավելի մոտ լինել նրան , բայց մոր արտասահման մեկնելուց հետո աղջիկը կարծես ուրիշ մարդ լիներ:12 տարեկանում նա ասես դարձավ մեծահասակ աղջիկ: Նա իր վրա վերցրեց բոլոր տնային պարտականությունները, չնայած հայրը չէր չէր ստիպում նրան: Առավոտյան շուտ էր արթնանում և վազում էր նախաճաշ պատրաստելու:

Դպրոցից հետո նա նույնպես եփում էր, մաքրում, լվացքն անում: Վլադիմիրը կարծում էր, որ իր դուստրը փորձում է անել այն ամենը, ինչը պետք է աներ իր կինը: Նա ավելի էր ագրեսիվ դարձել` դպրոցում և սպորտի խմբակում սկսեց խնդիրներ ունենալ: Երեխան ընդհանրապես չէր ցանկանում շփվել մոր հետ:Վալենտինան դստերը հրավիրել էր Միացյալ Նահանգներ` արձակուրդներն այնտեղ անցկացնելու համար, բայց դուստրը հրաժարվել էր: Մի անգամ նա իր հորն ասաց.

loading...

֊ Թող մնա իր Ամերիկաներում, մենք առանց նրա էլ կարող ենք ապրել, ինձ հաճելի է լինել այնտեղ, որտեղ ինձ սիրում են, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կա շատ փող։

Վլադիմիրը կարծում էր, որ ժամանակի ընթացքում նրա դուստրը կներերի մորը և այլևս չի լինի ագրեսիվ, բայց մի օր նա սովո-րությունից շուտ վերադարձավ տուն և տեսավ, որ աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել և մի կերպ փրկեց դստեր կյանքը:

Այս դեպքից հետո Վլադիմիրը աղջկան տարավ հոգեբանի մոտ: Բայց առաջընթացը շատ քիչ է, աղջկան դեռ ժամանակ է անհրաժեշտ։ Հայրը չգիտի,թե ինչպես օգնի իր դստերը:Նա այլևս չի հավատում,որ հնարավոր է վերականգնել մոր և դստեր հարաբերությունները։

New feed

Facebook Comments