ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Ամուսնուս զարմիկը եկավ մեր տուն, որպեսզի մեր քաղաքում ԲՈՒՀ ընդունվի, բայց չգիտեի, որ նրա աղախինը պետք է դառնամ սեփական տանս

Ծննդատնից տուն վերադառնալով՝ տեսա, որ հյուր ունենք։ Ամուսնուս մորաքրոջ որդին էր եկել, ցանկանում էր քոլեջ ընդունվել: «Լավ,- մտածում եմ,- թող մինչև փաստաթղթերը հանձնելն ու ընդունվելը մնա մեր տանը»։ Իրավիճակն այնքան էլ հաճելի չէր, քանի որ ինձ ոչ ոք չէր տեղեկացրել այդ մասին, բայց ես համակերպվեցի։


Աղջիկս մեկ շաբաթական է, ամբողջ գիշեր չի թողնում քնեմ, առավոտները, երբ դեռ չի արթնանում՝ ես քնում եմ նրա հետ: Այդ 18 ամյա <<երեխան>> ինձ արթնացնում է ժամը 7-ին և հայտարարում.

-Ես քաղցած եմ, ուզում եմ նախաճաշել:

-Քնաթաթախ նրան ասում եմ.

-Գնա՛ խոհանոց, ապուրը տաքացրո՛ւ և կե՛ր: Կամ էլ սառցախցիկում տուփով խինկալի պետք է լինի, եփի՛ր։

-Ես չեմ կարող, ես չգիտեմ՝ ինչպես պատրաստեմ։ Մայրիկս ինձ ասել է, որ դու ես ինձ կերակրելու։

-Իսկ ես ահավոր շատ եմ ուզում քնել, աղջիկս գիշերը ամեն երկու ժամը մեկ արթնանում է, իսկ հիմա այս զարմիկը ինձ ուժով հանում է անկողնուց։

-Վե՛նյա, դու փոքրիկ երեխա չես, ապուրը լցրու ափսեի մեջ, դիր միկրոալիքային վառարանի մեջ, 5 րոպեն լրանալուց հետո զանգը տալիս է: Ոչ մի դժվար բան։

Նա գնաց, իսկ ես քնեցի։ Կես ժամ անց ինձ նորից արթնացրեց.

-Ինձ համար սուրճ պատրաստի՛ր,- հրամայեց տհասը։

-Մի՛ մտիր իմ սենյակ, դա ինձ հաճելի չէ, եթե սուրճ ես ցանկանում, ապա գուգլը քեզ կօգնի։

loading...


-Բայց մայրիկս ասել է… ,- ես նրան միանգամից ընդհատեցի։

-Ինձ չի հետաքրքրում, թե ով և ինչ է ասել քեզ, դո՛ւրս արի այստեղից։

Կներեք, բայց ես քնում եմ աղջկաս մոտ, երբեմն նույնիսկ չեմ ծածկվում վերմակով և չեմ ցանկանում, որ այդ դեռահասը գտնվի իմ սենյակում, երբ ես քնած եմ։

Մեր ձայնից աղջիկս արթնացավ, ես փոխեցի նրա տակդիրը և կերակրեցի, իսկ նա նորից ներս խցկվեց.
-Չեմ գտնում իմ հեռախոսի լիցքավորիչը, քո՛նը տուր ինձ։
Երեխային կրծքով կերակրելու ժամանակ նա մտավ իմ սենյակ և աչքերը չռեց: Այստեղ ես չդիմացա և դուրս հանեցի նրան, այս անգամ աթոռ դրեցի դռան հետևում` ապահովության համար։ Աղջիկս քնեց, իսկ ես պառկեցի նրա կողքին և դեռ նոր էի քնել, երբ զանգահարեց ամուսնուս մորաքույրը.

-Այդպե՞ս ես ցույց տալիս հյուրընկալությունդ: Անգամ սուրճ չես կարող պատրաստել տղայիս համար: Բադի միս եք վերցրել, բայց երեխային չեք կարող կերակրել,- լսափողի մեջ սկսեց նա բղավել:
— Մարգարի՛տա Վասիլեեվնա, ես դեռ քնած եմ: Ես փոքր երեխա ունեմ, որին կերակրում եմ կրծքով: Բայց կներեք, Ձեր 18 ամյա տղան կարող է անձամբ հոգալ իր բոլոր կարիքները: Ի դեպ Ձեր միսը երեկ ամբողջությամբ Վենյան է կերել։

Հաջողությունը, — ես անջատեցի հոռախոսը` հույսով, որ նորից կքնեմ։Մինչև ճաշ աղջիկս 2 անգամ էլ արթնացավ, հետո սոված նորից քնեցի:Ինձ համար դժվար Էր քայլել, որովհետև կեսարյան հատումով էի աղջկաս ունեցել։ Ես ինձ գցեցի խոհանոց և ապշեցի. վառված ճաշով կաթսա, սեղանին կես տուփ թուլացած խինկալիները, լվացարանում ափսեների կույտ, սեղանին հացի մնացորդներ: Եվ այդտեղ նստել է Վենյան և խոսում է հեռախոսով.

-Հա՛, կհանդիպենք և կմնաս մեր տանը, եղբայրս դեմ չէ։ Ականջակալներ էլ կբերես, թե չէ թրթուրը միշտ լացում է, չի թողնում մարդ քնի։Վիրավորանքը կուտակվեց իմ մեջ. ներս է խցկվել օտար մարդու տուն, թույլ չի տալիս քնել, ճաշկերույթ է պատրաստել և հիմա էլ վիրավորում է քո երեխային։ Ես ծեծեցի նրա ուսը.

֊ Վենյա՛, բարի՜ առավոտ:

Նա վախից անջատեց հետախոսը.

— Ես քեզ կզանգեմ, Վա՛լյա, իսկ դու արթնացե՞լ ես, վաղո՞ւց ես այստեղ կանգնած։

— Վաղուց: Եվ պետք չէ հյուր բերել ուրիշի տուն, քո ներկայությունն այստեղ բավական է։ Զանգի՛ր մայրիկիդ և ասա թող իր թրթուրի համար բնակարան գտնի: Դու այստեղ չես մնալու: Եվ բարի եղիր ու քո հետևից մաքրիր խոհանոցը, ես քեզ համար ծառա չեմ։

-Ես կատակում էի, երեխաներին փաղաքշական այդպես եմ կոչում՝ թրթուր, թրթուրիկ,- սկսեց իր արդարացումները։

-Պատկերացրու՝ ես գիտեմ, թե ինչ է նշանակում թրթուր, զանգի՛ր մայրիկիդ֊,- ասացի և գնացի ննջասենյակ։

Ամուսինս, երեկոյան գալով տուն, բարկացավ ինձ վրա, թե ինչու եմ խեղճ տղային հանել տնից:

-Շուտով Մարգարիտա մորաքույրն է գալու, ուզում է պարզել, թե ինչու ես նրա երեխային նեղացրել:



Մասնագետը բացահայտում է Ալիևի ստախոսությունը.

-Լսի՛ր, ես ոչ ժամանակ և ոչ էլ ցանկություն չունեմ ծառայելու 18-ամյա տհասին, ով նույնիսկ ի վիճակի չէ իրեն կերակրել: Ես խնամում եմ մեր երեխային, ում այսօր անվանել է «թրթուր» և ավելին՝ ինչ-որ մեկին հրավիրել է գիշերելու մեր տանը: Ի՞նչ ես կարծում, դա նորմա՞լ է: Հյուր բերել ուրիշի բնակարան, որտեղ կա փոքր երեխա: Ես վստահ եմ, որ սա հենց սկիզբն է: Ես կձեռնարկեմ կանխարգելիչ միջոցներ. նա պետք է հեռանա այստեղից,- բացատրեցի ամուսնուս:

Վենյային մեր ձեռքով հանձնեցինք նրա բղավող մորը: Չեմ նկարագրի այն վիրավորանքների շարքը, որ այդ կինն ինձ ասաց: Բայց ամեն ինչում ես եմ մեղավոր… նրա նկատմամբ ուշադիր չեմ եղել: Երբ դուռը փակեցի գոռացող կնոջ և նրա որդու առաջ, թեթևացած շունչ քաշեցի:Բայց, ընդհանուր առմամբ, ես մտածում եմ, թե ինչպես է նա նույնիսկ մտածում իր տղայինին ուղարկել այն տունը, որտեղ նորածին կա: Եվ անգամ վարքի կանոնները չի սովորեցրել:

New feed

Facebook Comments