ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Հավերժի Աստված ու Արարիչ, քո սուբ աջը, թող պահապան լինի հայ ազգին

Հավերժի Աստված և բոլորի արարիչ,որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը,առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված,լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը:


loading...


Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ,որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից:

Բայց դու, Տեր,գթած և մարդասեր,որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրոր-դությունդ. հավիտյանս հավիտենից.

ամեն:



Մասնագետը բացահայտում է Ալիևի ստախոսությունը.

New feed

Facebook Comments