ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Հարազատ որդիս որոշել է ինձ վտարել իմ իսկ սեփական բնակարանից․ Պատճառը․․․Ես շոկի մեջ եմ

Ես չէի մտածի, որ ծերության տարիներին, իմ որդին որոշելու էր ինձ վտարել իմ սեփական բնակարանից, որը վաստակել էի ծանր աշխատանքով:Ես չգիտեմ,թե որտեղ և ինչ եմ բաց թողել դաստիարակության ընթացքում:Գուցե նրան շատ քիչ ժամանակ եմ հատկացրել: Ես և ամուսինս ամբողջ օրն աշխատել ենք, որպեսզի մեր որդին ամեն ինչ ստանա:10 տարի Աստված մեզ երեխա չպարգևեց, բժիշկները քաջալերում էին, քանի որ սպասում էինք և հավատում:


Երբ ես հղիացա, այնքան էինք ուրախացել,որ բառերով փոխանցելն անհնար է:Որդիս ծնվեց առողջ: Շատ էինք երես տալիս, դպրոցում ամենալավն էինք հագցնում, բոլորը նախանձում էին նրան, վճարեցինք ինստիտուտում ուսման բոլոր վճարները: Ամուսինս մահվանից առաջ անգամ հասցրեց գումար վաստակել բնակարան գնելու համար:Որդուս հարսանիքն արդեն միայնակ կազմակերպեցի, իմ Միշան այլևս մեզ հետ չէր, նա շուտ էր հեռացել:


Հետո տղայիս բնակարան նվիրեցի ամուսնության կապակցությամբ, որպեսզի չապրի վարձով բնակարաններում, և չունենա վարկեր ու պարտքեր: Բնակարանը, թեկուզ փոքր չափի, բայց երկու սենյականոց, միանգամայն նորմալ էր երիտասարդ ընտանիքի համար: Իսկ ես մնացի մեր մեկ սենյականոցում, այս տունը նույնպես Միշան և ես էինք գնել մեր քրտինքով:Դրանից առաջ մենք գրեթե 6 տարի բնակվել էին հանրակացարանում: Ամուսնուս իր ծնողներից մնացել էր գյուղի տունը:

Մենք դա չենք վաճառել, ամառանոց ենք սարքել, գնում ենք այնտեղ հանգստանալու: Ես թոշակի եմ անցել, ամառն անցկացնում եմ գյուղում` այգի,պարտեզ,բայց այնտեղ ձմռանը շատ ցուրտ է,և ինձ համար դժվար է անընդհատ զբաղվել այդպիսի մեծ տնտեսությամբ: Որդիս լավ աշխատանք ուներ, հետո նրան հեռացրեցին աշխատանքից, իսկ հիմա նաչի կարողանում հարմար աշխատանք գտնել:

loading...

Կամ աշխատավարձն է ցածր, կամ դուր չեն գալիս պայմանները: Եվ ահա վերջերս թոռնիկս ծնվեց, հարսս նույնպես դուրս եկավ աշխատանքից: Ասում է, որ ցանկանում էր վաղուց փոխել այն, իսկ ֆիզարձակուրդն առիթ դարձավ: Ամեն ինչ լավ է, բայց վերջերս գումարը չի հերիքում նրանց: Ես ստանում եմ կենսաթոշակ, ինչպես նաև վաստակում եմ լրացուցիչ գումար, օգնում եմ նրանց, մթերք եմ գնում, թոռնիկիս համար մահճակալ և խաղալիքներ եմ գնել:

Ես օգնում եմ հարսիս երեխայի և տան հարցերում:Վերջերս ես հանգստյան օրերին նրանց մոտ էի եկել, թոռնիկիս հետ երկար խաղացի, հետո երբ նա քնեց, որդիս խոհանոց կանչեց թեյ խմելու: Նստած զրուցում ենք, և ահա նա ինձ ասում է,

-տեղափոխվիր ամառանոց, այնտեղ լավ է, բնությունը, օդը թարմ է, իսկ քո բնակարանը մենք հանձնենք վարձով, որպես պասիվ եկամուտ: Նստած չգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ: Իմ սեփական որդին որոշել է ինձ վտարել իմ բնակարանից, որպեսզի գումար վաստակի դրա շնորհիվ: Ես չդիմացա դրան, ասացի.

֊ Դու խիղճ չունես, եթե քո գլխում պահում ես նման մտքեր: Նա սկսեց իր արդարացումները, ասելով, որ պարզապես առաջարկում է, որ գուցե ինձ համար ավելի լավ կլինի ապրել ամառանոցում, քանի որ այնտեղ կա ամեն ինչ,փայտից վառարանը կտաքացնի տունը, ջրատաքացուցիչ կա, ձմռանը նույնիսկ տաք ջուր կլինի։ Որդուս ասացի, որ իրենից նման բան չէի սպասում:Ես և ամուսինս շատ բան ենք արել նրա համար, և այժմ ստանում եմ այսպիսի երախտագիտություն, իսկ հիմա էլ ուզում է, որ բնակարանս էլ գրեմ իր անունով: Հավաքեցի իրերս,և գնացի իմ տուն: Արդեն երրորդ շաբաթ է, որ չեմ խոսում որդուս հետ: Նա զանգում է, ներողություն է խնդրում, իսկ ես չգիտեմ, թե ինչ սպասեմ նման երեխաից: Մենք մեր ժամանակներում ոչ ոքի վրա հույս չէինք դնում, ինքներս էինք հասնում ամեն ինչի:

Իսկ նրանց համար ամեն ինչի պատրաստ էի, բայց էլի բավարար չէ:

New feed

Facebook Comments