Ամուսինս լքեց ինձ, բայց ճակատագրի բերումով տարիներ անց մենք նորից հանդիպեցինք․ Նա ինձ նորից ամուսնության առաջարկություն արեց․․․

Հիմա ես նրան չեմ մեղադրում՝ նա ազնիվ խոստովանել էր, որ այլևս չի ուզում իմ կողքին լինել…Ես ու ամուսինս միասին 10 տարուց ավել ենք ապրել: Այդ ընթացքում դուստր ենք ունեցել: Շատ ցավոտ և ծանր էր, երբ մեր ընտանիքը քանդվեց: Բայց հիմա ես նրան չեմ մեղադրում՝ նա ազնիվ խոստովանել էր, որ այլևս չի ուզում իմ կողքին լինել…


Մեր դստերը նախկին ամուսինս չլքեց, աշխատում էր երկու տարբեր տեղերում, որպիսի ամեն ինչով ապահովի նրան: Ժամանակի ընթացքում պաշտոնի բարձրացում ստացավ և ինքն էլ սկսեց լավ ապրել: Ինձ լուրեր էին հասնում, որ նրա կանայք հաճախ են փոխվում: Իհարկե, դա ինձ անտարբեր չէր թողնում, չէ որ ես նրան դեռ սիրում էի և մեղադրում ինքս ինձ, որ կորցրել եմ նրան: Բայց այդպես չէր կարող երկար տևել, ես պիտի իմ կյանքն ունենայի:


Ես փոխեցի աշխատանքս, սկսեցի մարզասրահ հաճախել,և որպես արդյունք՝ փոխվեցի դեպի լավը:Ժամանակի հետ աշխատանքս և երեխայիս մասին հոգսերը շեղեցին ինձ ամուսնուս մասին մտքերից:Ես դադարեցի նրան իմը համարել և բաց թողեցի նրան: Դրանից հետո մենք դարձանք բարի ընկերներ, ովքեր ընդհանուր երեխա ունեն:

loading...

Իմ կյանքում չկային լուրջ հարաբերություններ այլ տղամարդկանց հետ, ես ինքնուրույն էի ապրում և հաճույք էի ստանում դրանից : Մի անգամ ես ու աղջիկս գնացինք Հնդկաստան՝ ճանապարհորդելու : Երկու հիանալի շաբաթ հանգստանալուց հետո վերադարձանք, բայց այդ ժամանակ էլ իմացանք, որ սարսափելի բան է եղել : Նախկին ամուսինս վրաերթի էր ենթարկվել և ծանր վիճակում էր:

Ես աղջկաս հետ վազեցի նրա մոտ և սկսեցի խնամել: Շուտով նա ոտքի կանգնեց, բայց դժվարանում էր ինքնուրույն տեղաշարժվել:Նա օգնության կարիք ուներ, իսկ ես չէի կարողանում նրան այդ վիճակում տեսնել: Ես հարյուրավոր վարկեր վերցրեցի, նրան հիվան-դանոցներ էի տանում,դեղեր էի գնում:Վերջապես հասանք լավ արդյունքների.հաշմանդամի սայլակը փոխարինեցինք ձեռնափայտով: Եկավ ժամանակը, որ յուրաքանչյուրս վերադառնանք մեր իրականություն:

Ես կրկին սուզվեցի աշխատանքիս մեջ, որպիսի սառեցնեմ կրկին գլուխ բարձրացրած զգացմունքներս: Բայց մի օր էլ, գալով աշխատանքի, հայտնաբերեցի հսկայական ծաղկեփունջ և փոքրիկ նամակ, որտեղ գրված էր.

-Ամուսնացիր ինձ հետ: Կրկին:

New feed