Կինը ցանկանում էր լքել ամուսնուն․ Նա չգիտեր, որ ամուսինը իր համար անակնկալ է պատրաստել

Ի սկզբանե Ելենան հասկացել էր, որ Ն.-ն ամենևին էլ այն տղամարդը չէ, որն իրեն պետք է: Բավական շուտ նա Ն.-ին ազնվորեն հայտնեց, որ իրենց մոտ ոչինչ չի հաջողվի: Տղամարդը խնդրեց մտածելու ժամանակ և հնարավորություն տալ իրեն: Ն.-ն վճռականորեն որոշեց «նվաճել» Ելենային և բաց չթողնել:


Նա դրա համար օգտագործեց «արգելված» , բայց տարածված հնարք՝ ինքնագնահատականի իջեցում : Ելենան երբևէ չէր հանդիպել մի տղամարդու, ով ինչ-որ բանում իրեն համոզի, խնդրի, ուստի մտածեց, որ Ն.-ի համար իսկապես ինքը մեծ նշանակություն ունի: Ելենան կարծում էր, որ իր սխալը հենց այդ կասկածն է: Նա մտածեց, որ արժե վերանայել Ն-ի հետ հարաբերությունները, ուստի դրա համար ևս մի քանի հանդիպում տրամադրեց: Այս ընթացքում հաստատ նա որոշում կկայացներ:


Բայց Ն-ն այլ պլաններ ուներ: Տղամարդը չէր ցանկանում բաց թողնել Ելենային: Նա ներկայացավ որպես հավատարիմ և հոգատար ընկեր, բայց աննկատելիորեն թեթև «ներարկումներ» էր կատարում կնոջը. հաճոյախոսություն էր անում և միևնույն ժամանակ տհաճ բաներ ասում նրա տարիքի, արտաքինի և այլնի վերաբեյալ:

loading...

Ըստ տղամարդու՝ կա՜մ հագուստը չի սազում նրան, կա՜մ զարդերը տարիքին համապատասխան չեն, կամ կնոջ քրտինքով գնված մեքենան ավելի լավ է փոխանակվի համեստ մեքենայով, թե չէ այն շատ թանկ է:Կարծես թե, հատուկ չէր ասում, բայց, միևնույն է, կնոջը տհաճ էր: Նման «ներարկումներն» իբրև հոգատարություն և ուշադրություն էր հասկացվում: Տղամարդը միշտ քաղաքավարի էր, բարի և ընկերասեր, և դժվար էր մտածել, որ նա միտումնավոր էր ասում այդ տհաճ խոսքերը, որպեսզի նրան վիրավորի:

Այո՛, և ինչո՞ւ իրեն: Նա իսկապես ցանկանում էր պահպանել այդ հարաբերությունները: Ելենան չկարողացավ հասկանալ, թե ինչ է կանգնած այս «հաճոյախոսությունների» հետևում:Բայց հաճախ նրա մոտ սկսում էր նկատվել վատ տրամադրություն և անվստահություն իր անձի նկատմամբ: Նա մտածում էր իր տարիքի, զգեստապահարանի և նույնիսկ մեքենա փոխելու մասին:

Գուցե իսկապե՞ս ավելի էժան բան գնելն է ճիշտ:Չէ՞ որ դա թանկ է … Այնպես որ, նախատեսված երկու հանդիպման փոխարեն Ելենան մի քանի տարի մնաց Ն-ի հետ:Կնոջ ինքնագնահատականն արագորեն ընկավ:Այս ծրագրի շնորհիվ Ն.-ն մեծացավ իր աչքում և վախենում էր՝ նրան կորցնելու համար:

Բայց տղամարդը շարունակում էր իր «դիվերսիոն» աշխատանքը մինչև այն պահը, երբ պատահմամբ ասաց բացարձակ վիրավորական բաներ և իրեն մատնեց։ Ելենան կարծես քնից արթնացավ: Նա հասկացավ, որ գտնվում է ինչ-որ ծայրահեղ թունավոր միջավայրում, և նրա առողջությունը սկսեց վատանալ այս տղամարդու հետ հարաբերությունների ընթացքում:

Նրան հաջողվեց խզել հարաբերությունները, բայց ժամանակ էր պետք վերականգնելու այն, ինչ եղել է: Գոնե մինչև սկզբնական շրջան: Ելենան հասկացավ, որ պետք է լսի իր ներքին ձայնը: Եվ եթե որոշում կայացնի, ավելի լավ է հետևեի նրան:Իսկապես, հոգու խորքում միշտ գիտենք, թե ինչ է մեզ պետք:

New feed