Մուրացկան տղամարդը փրկեց կյանքս․․․ ես տեսա, թե ինչպես է նա վազելով դեպի ինձ գալիս

Նման բան ամեն օր չի լինում: Բարեբախտաբար, կան մարդիկ, ում համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում ուրիշների հետ:Դեպքը եղել է մի քանի ամիս առաջ: Ուշ ժամի վերադառնում էի տուն: Ավտոտնակների մոտ ինձ դիմավորեցին մի խումբ երիտասարդներ՝ մոտ 16-17 տարեկան:


Հավանաբար, նրանք հետևել էին ինձ և տեսել, որ բանկոմատից նոր եմ հանել մեծ գումար: Ի դեպ, դա իմ աշխատավարձն էր, որով մենք ողջ ամիս պիտի ապրեինք:Գուցե ինձ նյութապաշտ անվանեք, բայց պիտի խոստովանեմ, որ այդ պահին անհանգստանում էի ոչ թե կյանքիս, այլ գումարի համար: Ես գիտեի, որ այդ տղաներին իմ արյունը պետք չէ:


Այդ պահին հիփոթեքի, ապառիկների և վարկերի ամսականվճարումների և երեխաների վարձը վճարելու միտքն ինձ ուղղակի տանջում էր…Երիտասարդները արդեն շատ մոտ էին ինձ, երբ ավտոտնակների հետևից մի մուրացկան դուրս եկավ և սկսեց գոռալ ու թափահարել ձեռքին բռնած մեծ փայտի կտոր: Ես հասցրեցի ոտքով հարվածել տղաներից մեկին, մնացածն էլ երևի վախեցան աղմուկից և փախան:

loading...

Ես մոտեցա իմ փրկչին.
—Շնորհակալ եմ: Փրկեցիք ինձ:
—Գուցե չմոտենայի, բայց տեսա, որ գումարիդ մասին ես մտածում: Նրանք երեկ մի հոգու հիվանդանոց ուղարկեցին: Գոնե գլխով մտածես, երիտասարդ: Գումարը՝ թուղթ է, իսկ կյանքը՝ կյանք:

Ամաչեցի:Կանչեցի նրան իմ տուն: Կինս սեղան գցեց նրա համար, իմ հագուստից որոշակի իրեր տվեցի:Զրույցի ընթացքում իմացանք, որ նա 47 տարեկան է, ժամանակին եղել է հարգված և կայացած մարդ,ուղղակի կյանքն է այդպես դասավորվել: Ասացի նրան, որ վաղը երեկոյան գա մեր տուն:

Հաջորդ օրը զանգեցի հորեղբորս, նա մեծ գործարան ունի:Խնդրեցի,որ այդ մարդուն մի աշխատանք տա և մնալու մի անկյուն: Նույն օրը երեկոյան նոր ընկերոջս հետ գնացինք գործարան,հորեղբայրս ասաց,որ նա պիտի տարատեսակ աշխատանքներ կատարի,իսկ գիշեր- ներն էլ կարող է քնել գործարանի առաջին հարկում գտնվող փոքրիկ սենյակում, այնտեղ բազմոց կա:

Ընթացքում նրան պոլիկլինիկա գրանցեցինք, քանի որ փողոցային կյանքը թողել էր հետքը նրա առողջության վրա, և իրեն բուժում էր անհրաժեշտ:Այդպես, մի մուրացկանի բարությունը փրկեց երկու հոգու կյանք…

New feed